Զգացեք Ձեզ գաղտնի գործակալի կերպարում` նոր լրտեսական գրիչի շնորհիվ

LiBa SAS Hidden Camera Spy Pen գրիչը, որն ունի թաքնված տեսախցիկ, Amazon-ում վաճառվում է 56% զեղչված գնով:

Այս գրիչն ունի 1280×720 թույլատրելիությամբ տեսախցիկ` վարկյանում 30 կադր հաճախականությամբ նկարելու հնարավորությամբ, որակյալ վիդեո նկարահանում: Գրիչն ունի նաև micro SD հիշողության քարտի համար նախատեսված անցք` մինչև 32 ԳԲ տարողությամբ: Գրիչն աշխատում է վերալիցքավորվող լիթիումային մարտկոցով (DC-5v):

Դրսում գտնվելիս գրիչը կարող է աշխատել նաև սպասման ռեժիմում` խնայելով լիցքը: Այդ ռեժիմում գրչի տեսախցիկն աշխատում և նկարում է միայն այն ժամանակ, երբ տեսախցիկի մեջ տեղադրված շարժման դետեկտորները արձանագրում են շարժում: Այդ ռեժիմում գրիչն կարող է աշխատել 60 րոպե:

Գրիչը համատեղելի է PC և Mac համակարգերով աշխատող համակարգիչների հետ:

LiBa SAS Hidden Camera Spy Pen-ն Amazon-ում վաճառվում է 35$-ով:

Աղբյուրը` http://bgr.com