Viber-ը թողարկել է հավելված` նախատեսված «ինքնաոչնչացող» չաթերի համար (տեսանյութ)

Viber-ը թողարկել է հավելված` նախատեսված «ինքնաոչնչացող» չաթերի համար (տեսանյութ)

Viber ընկերությունը հայտարարել է նոր հավելվածի` Viber Wink-ի թողարկման մասին, որը թույլ է տալիս լուսանկարներ կամ տեսանյութեր ուղարկել, որոնք կջնջվեն այն բանից հետո, երբ զրուցակիցը տեսնի դրանք:

Հավելվածը թույլ է տալիս նկարահանել 10 վայրկյան առավելագույն տևողությամբ տեսանյութեր, ցանկության դեպքում կարելի է նաև տեքստ ավելացնել: Ուղարկելուց առաջ օգտագործողին տրվում է թայմեր ընտրելու հնարավորություն` 1, 3, 7 կամ 10 վայրկյան տևողությամբ: Կարելի է նաև թայմեր չսահմանել նկարի կամ տեսանյութի վրա:

Viber Wink-ն անվճար հասանելի է App Store-ում և Play Store-ում:

Աղբյուրը` Viber