Google-ը գաղտնի մշակում է նոր, ինտելեկտուալ Messenger

Google-ը գաղտնի մշակում է նոր, ինտելեկտուալ Messenger

Google-ը ընկերությունը զբաղված է նոր սերնդի մեսենջերի մշակմամբ: Նոր հավելվածը ոչ միայն թույլ կտա սովորական նամակագրություն վարել ընկերների հետ, այլև շփվել խելացի բոտերի (համակարգչային ծրագիր, որն ավտոմատացված կերպով կատարում է տարբեր գործողություններ) հետ, որոնք ունակ են յուրաքանչյուր հարցի պատասխան գտնել տարբեր աղբյուրներում:

Նման տեխնոլոգիա այժմ ունի Telegram-ը, իսկ Facebook Messenger-ն աշխատում է տարբեր ծառայությունների ինտեգրման ուղղությամբ, օրինակ` տաքսի ծառայության և անհատական օգնականի:

The Wall Street Journal-ի տեղեկությունների համաձայն` Google-ն իր նոր հավելվածի համար կգործարկի չաթբոտերի տեխնոլոգիան: Ընդ որում` կազմակերպությունը կհենվի արհեստական բանականության և սարքերի սովորեցման, իրականացված հետազոտությունների և նորարությունների վրա:

Ամսագրին հայտնի է դարձել նաև այն, որ այս ծրագիրը մեկնարկել է մոտավորապես մեկ տարի առաջ և այն ղեկավարում է Google-ի հին աշխատակիցներից Նիկ Ֆոքսը:

Պարզ է, որ Google-ը փորձում է ստեղծել Telegram-ին նման մի բան: Google-ի նոր ծառայության անվանումը և թողարկման ժամկետները դեռևս հայտնի չեն:

Աղբյուրը` www.wsj.com