Ամերիկյան տիեզերական կազմակերպությունը ներկայացրել է իր նոր հովերբորդը (տեսանյութ)

ArcaSpace ընկերությունը, որը զբաղվում է մասնավոր տիեզերական թռիչքներով, ներկայացրել է պտուտակային շարժիչով աշխատող ArcaBoard հովերբորդը, որն կարող է գետնից բարձրացնել մարդուն մինչև 30 սանտիմետր բարձրության վրա:
Ստեղծողների հավաստմամբ` իրենց սարքն ունակ է բարձրացնել մինչև 200կգ ծանրություն: Սարքի հզորությունը կազմում է 272 ձիաուժ, իսկ գետնից բարձրանում է ներկառուցված 36 էլեկտրապտուտակների շնորհիվ:

ArcaBoard hoverboard

 

ArcaBoard-ի մեջ ներկառուցված է ինքնահավասարակշռով համակարգ, այդ իսկ պատճառով այն օգտագործելու համար շատ ջանք չի պահանջվում: Սարքը կարող է մինչև 6 րոպե գտնվել թռիչքի մեջ:

Սարքի գինը կազմում է մոտավորապես 20000 ԱՄՆ դոլար: ArcaBoard-ը պտուտակային շարժիչով աշխատող, առաջին կոմերցիոն հովերբորդն է: Սակայն նման սարք մշակել է նաև Բրիտանական Malloy Aeronautics ընկերությունը:

Աղբյուրը` The Verge