Սմարթֆոններ, որոնք կթողարկվեն 2016 թվականի սկզբին

Ավարտին է մոտենում 2015 թվականը, և այն բոլոր տեխնոլագիական նորույթները, որոնցով տարին կարող էր մեզ ուրախացնել, մեզ քիչ թե շատ արդեն ծանոթ են։ 2016 թվականից սպասվում է ավելին․ արդեն առաջին իսկ ամիսներին կկայանան CES 2016 և MWC 2016 տեխնոլոգիական ցուցահանդեսները։ Ավելին` 2016-ի առաջին նորույթների հիմնական մասը կաշխատեն Android համակարգով։

 

Asus ZenFone3

pic2_cp.@750

Ո՞վ կմտածեր, որ Asus սմարթֆոնները կրկին կնվաճեն հանրության սերը։ Asus ZenFone 2–ի օգտատերերը գոհ են իրենց սմարթֆոններից, իսկ արդեն հունվարի սկզբին սպասվում է ZenFone 3–ի թողարկումը։ Ավելին` սմարթֆոնը կունենա մատնահետքի սկաներ և USB Type –C։ Ավելին դեռ ոչինչ հայտնի չէ։

 

HTC One M10
pic3_cp.@750

Շատ ցանկալի է, որ վերջապես 2016 թվականին HTC ընկերությունը զարմացնի մեզ իր կողմից թողարկված ինչ-որ նորույթով։ Ընկերության հաջորդ մոդելի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ, սակայն սպասվում է, որ դա կլինի 2016 թվականի փետրվարին:

 

 

LG G5

pic4_CP.@750

Ի տարբերություն HTC–ի` հարավկորեական LG ընկերությունն սկսել է անակնկալի բերել իր օգտատերերին, և այդ փաստը օգնում է հուսալ և սպասել LG G5–ի թողարկմանը։ Ակնկալվում է, որ սմարթֆոնը կաշխատի նոր Qualcomm Snapdragon 820 պրոցեսորով։ Նաև հնարավոր է, որ սմարթֆոնն ունենա 21 մեգապիկսել հզորությամբ տեսախցիկ, ինչպես նաև մեծ էկրան։

 

 

Samsung Galaxy S7

pic5_cp.@750

Samsung-ի նոր սմարթֆոնի մասին շրջանառվող լուրերը բավականին շատ են։ Վերջինիցս սպասվում են Samsung և Qualcomm պրոցեսորներով տարբեր նորույթներ։ Հնարավոր է, որ սմարթֆոնում ավելացվի հիշողության քարտի հնարավորություն: Բոլոր մանրամասները պարզ կլինեն փետրվարին կամ մարտին։

 

 

Sony Xperia Z6
pic6_cp.@750

Նոր սմարթֆոն Sony–ից կարելի է ակնկալել ամեն ամիս, և զարմանալի էլ չի լինի, եթե վերջինս ի հայտ գա 2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում։ Սպասել ավելիին, թերևս, չարժե։ Հնարավոր է, որ նորույթն աշխատի Snapdragon 820-ով: