Իլյա Սիդորով (Google). շուտով օգտագործողների համար տարբերություն չի լինի` մուտք գործել կայք, թե օգտվել հավելվածից

Իլյա Սիդորով (Google). շուտով օգտագործողների համար տարբերություն չի լինի` մուտք գործել կայք, թե օգտվել հավելվածից

Վերջերս www.seonews.ru կայքին տված մի հարցազրույցում Google-ի նոր արտադրանքների ու ծրագրերի մշակման մասնագետ Իլյա Սիդորովը պատասխանել է բջջային շուկայի վերաբերյալ հարցերին ու ներկայացրել իր կանխատեսումները վերջինիս զարգացման վերաբերյալ։

– Ինչպե՞ս է 2015 թվականի ընթացքում Ռուսաստանի լրատվական դաշտում փոխվել բջջային գովազդների վարկանիշը:

– Նախ և առաջ հարկ է  փաստել մեկ բան․ օգտատերերն աստիճանաբար ավելի շատ են օգտվում բջջային սարքավորումներից։ Աշնան ընթացքում Ռուսաստանում Google–ում արված որոնումների 40%-ն արվել է սմարթֆոններով, 12%-ը` պլանշետներով։ Այսինքն` Ռուսաստանում ընդհանուր հաշվով բջջային սարքավորումներից օգտվողների քանակն արդեն իսկ գերակշռում է։ Մեկ այլ տվյալ ևս հայտնի է, բայց արդեն աշխարհի մասշտաբով` փնտրման հարցումների ավելի քան 50%-ը կատարվում է սմարթֆոններով։ Գովազդատուները բջջային հեռախոսների հետ կապված նմանատիպ աճը կապում են նախ և առաջ զանգեր ստանալու և ուղղելու մեջ, այլ ոչ թե՝ այլ ֆունկցիաների։

– Ի՞նչպիսի գործոններ են խոչընդոտում շուկայի աճը:

– Եթե խոսքը գնում է մշտական գովազդատուների մասին, որոնց հետ հիմա նույնիսկ կապված է առցանց գնումներ կատարելը, ապա նրանց համար գլխավոր կանխարգելիչ գործոնը բջջայինների ավելի սահմանափակ հնարավորություններ ունենալն է։ Բջջային սարքով ավելի դժվար է լինում դիմում լրացնել կամ գնում կատարել, սակայն բջջային հեռախոսով ավելի հեշտ է զանգահարել, հեշտ է գտնել, ընտրել և գնել ինչ-որ բան, եթե մարդն արդեն գտնվում է խանութում։ Սրանք այն կարևոր գործոններն են, որոնք շատ գովազդատուներ, ինչպես միշտ, հաշվի չեն առնում։

– Որո՞նք են բջջային գովազդների բացասական և դրական կողմերը:

– Բջջային հեռախոսների հիմնական և գլխավոր թերությունը փոքր էկրանն ու ստեղնաշարի բացակայությունն է, որի պատճառով էլ դժվար է լինում նյութեր տեղադրելը։ Բայց դա նաև մեծ առավելություն է համարվում, քանի որ չափսերով փոքր սմարթֆոնները միշտ հարմար է ձեռքի տակ ունենալ և օգտվել վերջինիցս ցանկացած հարմար պահի, ինչպես նաև գնումներ կատարել։ Իսկ հիմնական և գլխավոր առավելությունը բջջայինով միշտ ինտերնետ-կապի մեջ գտնվելն է, իսկ գովազդատուների համար՝ միշտ իրենց հաճախորդների կողքին լինելը։

– Բջջային գովազդների ի՞նչ ձևաչափին են ավելի հավատարիմ օգտատերերը:

– Բջջային սարքավորումների պարագայում ավելի լավ է աշխատում փնտրվող գովազդը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ օգտագործողների զգալի մասն այն ընդունում է որպես էջի բաղկացուցիչ մաս։ Համաձայն որոնման ձևաչափի` հնարավոր է նաև ավելացնել հեռախոսի համար․ այս ֆունկցիայից օգտվում է մարդկանց ավելի քան 50%-ը։ Եթե խոսք է գնում նաև այլ ֆունկցիաների մասին, ապա վատ չի աշխատում նաև տեսանյութի ձևով մատուցվելիք գովազդը։

– Ձեր կարծիքով` գովազդի ապագան բջջային հավելվածների՞, թե՞ բջջային ինտերնետի մեջ է:

– Սա մի հարց է, որին դժվար է առայժմ պատասխանել, քանի որ իրավիճակն անորոշ է։ Այսօր, Flurry-ի տվյալներով, ամբողջ աշխարհում մարդիկ իրենց ժամանակի 90%-ն անց են կացնում ծրագրային ոլորտում։ TNS–ի տվյալներով` Ռուսաստանում այդ ցուցանիշը կազմում է 82%: Կարևոր մեկ փաստ է նաև այն, որ մարդիկ մեծ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում, չաթերում ու խաղերում: