2016-ի սկզբին վաճառքի դուրս կգա 4 դյույմ անկյունագծով նոր iPhone 6C–ը

2016-ի սկզբին վաճառքի դուրս կգա 4 դյույմ անկյունագծով նոր iPhone 6C–ը

2016 թվականի ապրիլին China Mobile չինական օպերատորը պատրաստվում է վաճառքի ներկայացնել «խնձորային» սմարթֆոնի մի նոր մոդել՝ iPhone 6C: Այդ մասին հայտնել է MyDrivers–ի թղթակիցը։ Վերջինս ներկա է գտնվել China Mobile միջոցառմանը, որը նվիրված է եղել գալիք տարի իրականացվելիք ծրագրերին։ Ինչպես հայտնել է MyDrivers–ը, նոր iPhone 6C-ը կթողարկվի հաջորդ տարվա ապրիլից։

Սպասվում է, որ նոր 4 դյույմ անկյունագծով այս սմարթֆոնը կազմված կլինի մեծամասամբ iPhone 6 և iPhone 6s սմարթֆոնների բաղկացուցիչ մասերից։

iPhone 6C–ի մասին շրջանառվող լուրերը բազմաթիվ են։ Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, նոր սմարթֆոնը դասվում է մատչելի սմարթֆոնների դասին։ Այն կփոխարինի iPhone 5C–ին ու կարժենա 449 դոլար։ iPhone 6C-ը կունենա A9 պրոցեսոր, մետաղական կաղապար, սակայն չի ունենա 3D touch-ով էկրան։

Հարկ է նշել, որ KGI Securities–ի հայտնի վերլուծաբան Մինգ–Չի Կուոն (Ming – Chi Kuo) նույնպես կանխատեսում է, որ նոր 4 դյույմ էկրանով iPhone 6C–ը կհայտնվի շուկայում 2016 թվականի առաջին կեսին։ Նրա համոզմամբ` այս նորույթը բավականին նման կլինի iPhone 5S–ին` չնայած որ էկրանը կունենա 2․5D պաշտպանիչ ապակե շերտ, ինչպես որ iPhone 6–ի և iPhone 6S-ի դեպքում է։

Աղբյուր՝ appleinsider.com