Mozilla–ն ստեղծում է պլանշետ և խելացի ստեղնաշար

Իսպանական Hipertextual բլոգը Firefox OS օպերացիոն համակարգի հետագա զարգացման մասին հետաքրքիր մանրամասներ է հաղորդել։ Վերջինիս ձեռքին էր հայտնվել Mozilla – ի ներքին մի փաստաթուղթ, որում նկարագրվում են հետևյալ սարքերը`Firefox Pad պլանշետ, Raspberry Pi-ով աշխատող Firefox Pi խելացի ստեղնաշար, Firefox Hub երթուղիչ և հեռուստացույցին միանալու համար նախատեսված Firefox Stick: Վերջինս հեռուստացույցին նոր սմարթ ֆունկցիաներ կավելացնի։ Այս բոլոր սարքերը, ինչպես երևում է, աշխատելու են Firefox օպերացիոն համակարգով։ Իսկ մեկ այլ աղբյուրի համաձայն` այս փաստաթուղթը  այդքան էլ պաշտոնական բնույթ չի կրում, այսինքն` չի ներկայացնում Mozilla–ի իրական ծրագրերը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Mozilla–ն հայտնեց Firefox OS բջջային օպերացիոն համակարգի փակման մասին լուրը։

Աղբյուր՝ Hipertextual