Oppo ընկերությունը պատրաստում է բյուջետային 5 դյույմանոց էկրանով A35 սմարթֆոնը

Հեռահողորդակցական սարքավորումների մասին չինական TENAA կայքում հայտնվել են A35 սմարթֆոնի տվյալները, որը շուտով կներկայացնի Oppo ընկերությունը։ Հայտնի է դարձել, որ սարքավորումը կաշխատի 1․5 ԳՀց հաճախականությամբ պրոցեսորով։ Օպերատիվ հիշողության ծավալը կկազմի 2ԳԲ, իսկ ներքին հիշողությունը կլինի 16ԳԲ։ Եթե օգտագործողները ցանկանան, կարող են տեղադրել մինչև 128 ԳԲ տարողությամբ microSD քարտ։Հայտնի է նաև, որ հիմնական նկարահանող տեսախցիկը կունենա 13 մեգապիկսել թույլատրելիություն։ Ինչ վերաբերում է դիմային տեսախցիկին, ապա այն կլինի 8 ՄՊ:

Հեռախոսի հաստությունը կլինի 7․2 մմ, իսկ քաշը` 133 գրամ։ Նորույթը կաշխատի Android 5.1.1 օպերացիոն համակարգով։

Ամենայն հավանականությամբ, Oppo A35-ի նախնական ցուցադրությունը կլինի հաջորդ տարվա սկզբին։

Աղբյուր՝ phonearena.com