Շուտով WhatsApp–ի միջոցով հնարավոր կլինի տեսազանգեր կատարել

Շուտով WhatsApp–ի միջոցով հնարավոր կլինի տեսազանգեր կատարել

WhatsApp բջջային հավելվածը, որը տարվա սկզբին իր օգտատերերին հնարավորություն ընձեռեց կատարել ձայնային զանգեր, շուտով կունենա նաև տեսազանգի ֆունկցիա:

Գերմանական Macerkopf պարբերականը փաստում է, որ տեսազանգի ֆունկցիայով կհամալրվի WhatsApp 2.12.16.2 տարբերակը, որը ներկայումս անցնում է ներքին թեսթավորման փուլ: Այն կթողարկվի մոտակա շաբաթների ընթացքում։

Շփման ընթացքում օգտատերը հնարավորություն կունենա ընտրել երկու տեսախցիկներից ցանկացածը, ինչպես նաև անջատել բարձրախոսը։

Աղբյուր՝ Macerkopf