Samsung-ը պատրաստվում է ներկայացնել 6 դյույմ էկրանով Galaxy A9 սմարթֆոնը

2016 թվականին` Galaxy A-ին նվիրված իրադարձության ժամանակ, Samsung-ը կներկայացնի իր նոր, 6 դյույմ անկյունագծով և 1080p թույլատրելիությամբ էկրանով Galaxy A9 սմարթֆոնը:

7․4 մմ հաստությամբ այս հեռախոսը կունենա 400 մԱժ տարողությամբ մարտկոց, Snapdragon 652 պրոցեսոր, 3 ԳԲ օպերատիվ հիշողություն, 32 ԳԲ ներքին հիշողություն, 13 մեգապիկսել հիմնական, 8 մեգապիկսել դիմային տեսախցիկներ։ Ցավոք, հեռախոսն աշխատում է Android 5.1.1 ծրագրով։

Մեկ այլ թերություն է այն, որ հեռախոսը մեկ ամսից հասանելի կլինի միայն Չինաստանում։ Իսկ թե ինչքան կարժենա հեռախոսը, առայժմ չի նշվում:

Աղբյուր՝ SamMobile