Մինչև փետրվարի վերջ Samsung-ը պատրաստվում է թողարկել Galaxy S7 և Galaxy S7 edge մոդելները

Չինական Electronic Times (ET) պարբերականը գրում է, որ հարավկորեական Samsung ընկերությունը մինչև ընթացիկ տարվա փետրվարը պատրաստվում է թողարկել ընդհանուր առմամբ 5 մլն օրինակ Galaxy S7 և S7 edge:

Ըստ աղբյուրի` մոդելներից մեկը կունենա 5․2 դյույմ անկյունագծով էկրան, իսկ մյուսը՝ 5․5 դյույմ, համապատասխանաբար հարթ և կոր էկրաններով։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

ET-ն գրում է, որ սկզբնական շրջանում Samsung-ը կթողարկի 3․3 մլն օրինակ Galaxy S7 և 1.6 մլն Galaxy S7 edge: Ամենայն հավանականությամբ, Galaxy Unpacked 2016 իրադարձության ժամանակ այս մոդելները կցուցադրվեն առանձին:

Աղբյուր՝ Reuters