Ցանցում են հայտնվել Xiaomi Mi5 սմարթֆոնի նոր լուսանկարներն ու տեսանյութը

Արդեն մի քանի օր է, ինչ հրապարակվել են Xiaomi Mi5 սմարթֆոնի նոր լուսանկարները: Չինական Weibo սոցիալական ցանցի օգտատերերից մեկի հրապարակած նկարներում սմարթֆոնը ներկայացված է 4 գույներով` սպիտակ, սև, վարդագույն և ոսկեգույն։ Ցանցում հայտնվել է նաև մի կարճ տեսանյութ, որի հեղինակը  հավաստիացնում է, որ տեսանյությում ցուցադրվող սմարթֆոնը հենց Xiaomi Mi5–ն է։ Սակայն վերջինում ցուցադրվող սմարթֆոնի անկյուններն այդքան էլ կոր չեն, ինչպես վերոնշյալ նկարներում: Լուրեր են պտտվում, որ ընկերությունը թողարկելու է Xiaomi Mi 5 սմարթֆոնի 2 տարբերակ, որոնց միջև տարբերությունը հենց անկյունների մեջ է:

Սպասվում է, որ Xiaomi Mi5 սմարթֆոնը, որը հանրության դատին կներակայացվի հունվարի 21–ին, կարժենա 312 դոլար։ Ամենայն հավանականությամբ, սմարթֆոնը կունենա Soc Snapdragon 820 պրոցեսոր, 5․2 դյույմ անկյունագծով էկրան՝ 1920x 1080 թույլատրելիությամբ, 3 ԳԲ օպերատիվ հիշողություն, 16 ԳԲ ներքին հիշողություն, ինչպես նաև 16 ՄՊ տեսախցիկ։ Մյուս մոդելը կարժենա 389 դոլար։ Վերջինս կունենա 5․5 կամ 5․7 դյույմ անկյունագիծ՝ 2K թույլատրելիությամբ, և համապատասխանաբար 4 ԳԲ օպերատիվ ու 64 ԳԲ ներքին հիշողություն։

https://www.youtube.com/watch?v=wDEd_KjpeO8&feature=youtu.be

Աղբյուր՝ Times-News