LG-ն ներկայացրել է իր նոր K7 և K10 սմարթֆոնները

LG-ն ներկայացրել է իր նոր K7 և K10 սմարթֆոնները

LG ընկերությունը ներկայացրել է միջին դասի իր երկու նոր սմարթֆոնները, որոնք, ըստ ընկերության ներկայացուցիչների, դիտվում և աշխատում են, ինչպես բարձր դասի ցանկացած սմարթֆոն։ Նորույթները կոչվում են LG K7 և LG K10:

Առաջին հերթին հարկ է ուշադրություն դարձնել վերջիններիս դիզայնին։ Սմարթֆոնների էկրանը պաշտպանված է կլորացված 2.5D ապակիով։ Ետնամասը նույնպես  պաշտպանված է անհարթություններով։ Համաձայն LG-ի ոճին՝ բոլոր կոճակները տեղադրված են ետին հատվածում։

 

LG K10-ը հասանելի կլինի սպիտակ, ոսկեգույն, կապույտ տարբերակներով։ Վերջինիս առանձնահատկությունները հետևյալն են.

-5.3 դյույմ անկյունագծով HD էկրան,

-8 միջուկային պրոցեսոր՝ 1,44 ԳՀց կամ  4 միջուկային պրոցեսոր՝  1,3 ԳՀց հաճախականությամբ,

-4 միջուկային պրոցեսոր (1,3 ԳՀց)՝  3G-ի համար,

-1,3 մեգապիկսել հիմնական տեսախցիկ LTE-ի համար և 8 մեգապիկսել հիմնական տեսախցիկ՝  3G-ի համար,

– 8 կամ 5 մեգապիկսել դիմային տեսախցիկ՝ կախված մոդելից,

-2, 1.5 կամ 1 ԳԲ օպերատիվ հիշողություն՝ կախված մոդելից,

-16 կամ 8 ԳԲ ներքին հիշողություն,

-մարտկոցի տարողություն՝ 2300 մԱԺ,

-Android 5.1 օպերացիոն համակարգ։

LG K7 մոդելն առկա կլինի սպիտակ, սև և ոսկեգույն տարբերակներով։ Վերջինիս առանձնահատկությունները հետևյալն են.

-5 դյույմ անկյունագծով FWVGA էկրան,

-4 միջուկային պրոցեսոր՝ 1,1 ԳՀց և 1.3 ԳՀց հաճախականությամբ՝ միաժամանակ և LTE, և 3G-ի համար,

-8 կամ 5 մեգապիկսել հիմնական տեսախցիկ,

-5 մեգապիկսել դիմային տեսախցիկ,

-1,5 կամ 1 ԳԲ օպերատիվ հիշողություն,

-16 կամ 8 ԳԲ ներքին հիշողություն,

-մարտկոցի տարողություն՝ 2125 մԱԺ

-Android 5.1 օպերացիոն համակարգ։

Ցավոք, գինը և վաճառքի մեկնարկի ամսաթիվը դեռ հայտնի չեն։