Parrot ընկերության նոր տեխնոլոգիական հրաշքը (տեսանյութ)

Parrot ընկերության նոր տեխնոլոգիական հրաշքը (տեսանյութ)

Սպառողական անօդաչու սարքեր արտադրող Parrot ընկերությունը Լաս Վեգասում անցկացվող CES 2016-ի ժամանակ ներկայացրել է իր նոր սարքը, որը կոչվում է Disco: Նոր անօդաչու սարքի ստեղծողները հրաժարվել են բոլոր տեսակի պտուտակներից՝ բացի ետնամասայինից: Disco-ն թռչում է ոչ թե որպես ուղղաթիռ, այլ որպես ինքնաթիռ, ինչի շնորհիվ ունակ է զարգացնել նմանատիպ սարքերի համար ռեկորդային արագություն:

Արտաքնապես Parrot Disco-ն նման է ամերիկյան հայտնի Ստելս ռմբակոծիչ B-2-ին: Այն շատ հեշտ է կառավարել, օրինակ` թռիչքն սկսելու համար անհրաժեշտ է միայն մի փոքր վեր գցել սարքը: Դրոնը կարող է թռչել նախապես ծրագրավորված հետագծով՝ զարգացնելով մինչև 80կմ/ժ արագություն, ինչպես նաև ինքնուրույն կատարել վայրէջք նշված վայրում: Սարքի մարտկոցի լիցքն ապահովում է մինչև 45 րոպե տևողությամբ թռիչք։

Այս ամենը հնարավոր է դառնում շնորհիվ բազմաթիվ սենսորների (արագաչափ, գիրոսկոպ, մագնիտոմետր, բարոմետր, արագության և բարձրության սենսոր, GPS և այլն) և դրանց տվյալներն արագորեն մշակող օպերացիոն համակարգի: Արտադրողի հավաստմամբ՝ սարքի կառավարումը շատ հեշտ է: Սարքի կառավարումն առավել հեշտացնելու համար հնարավոր է օգտագործել հատուկ ակնոցները`  թռչող սարքի վրա տեղադրված 14 ՄՊ թույլտատրելիությամբ տեսախցիկի պատկերածը տեսնելու համար:

Աղբյուրը` http://hitech.vesti.ru