Sumsung-ը պատրաստվում է ներկայացնել իր նոր «խելացի» գոտին

Տարին դեռ նոր է սկսել, սակայն «խելացի» սարքեր արտադրողներն արդեն պատրաստ են զարմացնել մեզ իրենց նորություններով: Հիշեցնենք, որ հունվարի 6-ին մեկնարկել է CES 2016-ը, և արդեն հայտնի են որոշ նորարարությունների մասին: Այսպես, օրինակ, Creative Lab-ը և Samsung-ը պատրաստվում են ներկայացնել առնվազն երեք նորություն, դրանք են ժամացույցների համար նախատեսված փոքրիկ ուսադիրը, որը թույլ է տալիս առավել լավ լսել սարքի ձայները, VR (virtual reality) սարքերի համար նախատեսված կարգավորիչը և «խելացի» գոտին: Անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին:

WELT 4

Առաջին նորությունը կոչվում է TipTalk: Այս փոքրիկ ուսադիրը թույլ է տալիս առավել լավ լսել սեփական սմարթֆոնի կամ այլ խելացի սարքերի ձայնը. հարկավոր է պարզապես մոտեցնել ցուցամատը ականջին` ինչպես որ մենք սովորաբար անում ենք, երբ փորձում ենք ինչ-որ բան լսել աղմկոտ միջավայրում:

WELT 3

Երկրորդ նորությունը պետք է VR սարքերը դարձնի առավել հետաքրքիր: Այժմ մենք կարող ենք ոչ միայն հետևել վիրտուալ իրականությանը, այլև փոխազդել վերջինիս հետ: VR սարքը հնարավոր կլինի շատ երկար ժամանակ չհանել և անդադար զվարճանալ:

 

WELT 2Եվ վերջապես երրորդ սարքը` WELT: Խելացի գոտի, որը ոչ միայն թույլ չի տա տաբատին ընկնել Ձեր վրայից, այլև կհետևի Ձեր առօրյա ակտիվությանը, մարմնի քաշի տատանումներին և այլն: Ցանկանում եք նիհարել` ամուր ձգեք Samsung-ի նոր գոտին:

Աղբյուրը` http://androidinsider.ru