CES 2016-ի ամենասպասված կրելի սարքերը

Սպասվում է, որ Լաս Վեգասում կայանալիք Կենցաղային էլեկտրոնիկայի ցուցադրության (Consumer Electronic Show) ժամանակ կրելի սարքերի ներկայացումը կլինի ամենասպասվածը։

Ստորև կներկայացնենք այն 5 ուշագրավ սարքերը, որոնք կցուցադրվեն CES-ի ժամանակ։

1. Samsung գոտի 

 

samsung-weltSamsung-ի այս գոտին իրենից ներկայացնում է առողջության մասին հոգ տանող սարք, որն արտաքինից սովորական գոտու տեսք ունի։ Սարքը հետևում է մարդու իրանի շրջագծի չափփրին, նաև պարզում է, թե մարդն ինչքան է օրական քայլում։

Վերջինիս տվյալներն այնուհետ փոխանցվում են հեռախոսին։

2. Ombra

ombra-fitԼաս Վեգասում կայանալիք ցուցադրության ժամանակ Omsignal ընկերությունը կներկայացնի իր նոր կենսաչափական (բիոմետրիկ) կրծքկալը։ Վերջինիս առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն հաշվում է սննդի կալորիականությունը և սրտի կծկումների հաճախականությունը։ Այս գարնանը կրծքկալի արժեքը կկազմի 150 դոլար։

3. Moff

moff-kids

Moff–ը ժամանակակից ապարանջան է։ Այն կրում են ձեռքի դաստակին։ Android սմարթֆոնները կամ iPhone-ներն ամեն անգամ ձայն են հանում, երբ ապարանջանները դիպչում են որևէ մակերևույթի։ Օրինակ՝ փայտին դիպչելով՝ ապարանջանը կիթառի ձայն է հանում։

Սարքը ճապոնական արտադրության է։

4. Oura մատանի

ouraring-wearable-tech-hed-2016Մատանու տեսքով այս սարքը գրանցում է քնի ցիկլները։ Այն արժե 250 դոլար։ Ինչպես մյուս կրելի սարքերը, Oura մատանին ևս աշխատում է սմարթֆոններին կից, բայց նաև կարող է տվյալներ կազմել առանց սմարթֆոնի՝ իր աշխատանքային ծրագրով։ Իսկ եթե մատանին մոտ է գտնվում հեռախոսին, ապա այդ ժամանակ այն ավտոմատ կերպով տվյալների փոխանցում է է կատարում։

5. ScotteVest

scottevest

Այսօր ժամանակակից մարդն օգտագործում է բազմաթիվ սմարթֆոններ, զանազան սարքեր, լիցքավորիչներ։ ScotteVest–ը մոդելավորել է մի հագուստ, որում հնարավոր կլինի տեղադրել այդ բոլորը։ Այն ունի նաև հատուկ կարված գրպաններով բաճկոններ, կիսավարտիքներ, վերնաշապիկներ։

Գները տարբեր են, օրինակ, բասկետբոլի գլխարկը, որի ծայրին հնարավոր կլինի տեղադրել Ձեր դրամապանակը, կարժենա 20 դոլար, իսկ 13 գրպաններով կարված ժակետը՝ 75 դոլար։