Երեկ Consumer Electronic Show (CES) ցուցահանդեսում ֆիլմերի և հեռուստաշոուների առցանց ցուցադրությամբ զբաղվող Netflix ընկերության համահիմնադիր ու գլխավոր տնօրեն Ռիդ Հեյսթինգսը հայտարարել է, որ այսուհետ ծառայությունը հասանելի կլինի աշխարհի շուրջ 130 երկրներում՝ այդ թվում և Հայաստանում։ Ընկերության ծառայություններից կարող են օգտվել նաև Հնդկաստանում, Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում։ Ներկայումս քննարկվում է Չինաստանում ևս ծառայությունը հասանելի դարձնելու հարցը։
Netflix-ն աշխատում է տարբեր համակարգերում և ծրագրերում՝ առանց բացառության, այդ թվում՝ Smart TV, Windows Phone, Android, iOS, PC, Mac OS, Nintendo Wii, Nintendo Wii U, PlayStation 3, Xbox 360, Playstation Vita, Nintendo 3DS, Playstation 4 և Xbox One:
2016 թվականին Netflix-ը պատրաստվում է թողարկել 31 նոր սերիալներ և հեռուստաշուներ, 24 գեղարվեստական և փաստագրական ֆիլմեր։ Ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին։