Casio-ի ներկայացրած խելացի ժամացույցի մարտկոցը բավականացնում է 1 ամիս

Casio ճապոնական ընկերությունը, որն առաջինը 70–ականներին թողարկեց ձեռքի ժամացույցներ՝ օրացույցով և հաշվիչով, Consumer Electronic Show (CES) ցուցահանդեսին ներկայացրել է իր խելացի ժամացույցը։ Smart Outdoor Watch մոդելն աշխատում է Android Wear օպերացիոն համակարգով, այն նախատեսված է տղամարդկանց համար, ովքեր հետաքրքրված են սպորտով, զբոսաշրջությամբ և ակտիվ հանգստով։

92

Ի տարբերություն մյուս խելացի ժամացույցների` Smart Outdoor Watch–ն իր չափսերով բավականին մեծ է՝ 61,7×56,4×15,7 մմ, ինչպիսին որ պետք է լինի սպորտային ոճի ցանկացած ժամացույց։ Սակայն ժամացույցի էկրանն այդքան էլ մեծ չէ. այն ունի 1,32 դյույմ անկյունագիծ (300×320 պիկսել)։ Նորույթն ունի նաև ֆիտնեսային ծրագրեր, ինչպիսիք են Runkeeper-ը, ViewRanger-ը և MyRader-ը։ Սարքի գրավիչ հատկանիշներից է այն, որ մարտկոցը բավականացնում է մեկ ամիս:

Նորույթի վաճառքը կմեկնարկի ապրիլին։ Մոտավոր արժեքը կկազմի 500 դոլար։

Աղբյուր՝ Android Police