CES 2016. անլար լիցքավորող Dell էկրան

Dell ընկերությունը Consumer Electronic Show 2016 ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է իր պատմության մեջ առաջին անլար մոնիտորները։ Ներկայացված մոդելներից մեկն առանձին ուշադրության է արժանի, քանի որ հնարավորություն է տալիս հեռախոսին առանց լար լիցքավորվել։ Վերոնշյալ Dell 23 Wireless Monitor-ն ունի 23 դյույմ անկյունագծով էկրան՝ Full HD թույլատրելիությամբ։ Այն կարող է էկրանի պատկերը փոխանցել Micracast և Bluetooth մոդուլներով մեկ այլ սարքավորման վրա և՛ Windows,  և՛ Android օպերացիոն համակարգերով աշխատելու դեպքում։

Երկրորդ մոդելն ունի ավելի մեծ՝ 23․8 դյույմ անկյունագծով էկրան։ Այն կոչվում է Dell 24 Wireless Monitor: Վերջինս առանց լար հեռախոսների լիցքավորման ֆունկցիան չունի, սակայն ունի չորս USB 3.0 ելքեր, բարելավված գունային համակարգ։

Երկու նոր մոնիտորների վաճառքը կմեկնարկի 2016 թվականի մարտի 31-ին։ ԱՄՆ–ում 24 դյույմ անկյունագծով էկրանը կարժենա 469 դոլար, իսկ 23 դյույմ անկյունագծով էկրանը` մի փոքր մատչելի՝ 429 դոլար։