Panasonic-ը Facebook-ի համար ստեղծել է տվյալների պահպանման «սառեցված» համակարգ

Ճապոնական Panasonic ընկերությունը Facebook սոցցանցի հետ համատեղ ստեղծել է տվյալների պահպանման մի համակարգ, որը կպահպանվի օպտիկական սկավառակների վրա։

Freeze-ray անվամբ այս տեխնոլոգիան թույլ կտա խնայել ծախսերը և էներգիան՝ միաժամանակ չվտանգելով արխիվում պահվող ինֆորմացիան։ Օպտիկական սկավառակների առանձնահատկությունը հավերժականությունն ու ցածր էներգաօգտագործումն է:

Այժմ Facebook-ն իրականացնում է առաջին սերնդի 100 ԳԲ տարողությամբ Blu-Ray սկավառակների վրա ինֆորմացիայի պահպանման մի համակարգ, իսկ ավելի ուշ մտադիր է ստեղծել նաև երկրորդ սերնդի 300 ԳԲ տարողությամբ Archival Disc համակարգը:

Հետագայում ընկերությունը չի բացառում նման մեկ այլ՝ 500 ԳԲ սկավառակների և նույնիսկ տերաբայթանոց սկավառակների ստեղծումը։

Աղբյուր՝ Panasonic