Որտեղի՞ց անվճար բեռնել վճարովի Android-հավելվածներ

Որտեղի՞ց անվճար բեռնել վճարովի Android-հավելվածներ

Google Play հավելվածների խանութում կարելի է գտնել Android օպերացիոն համակարգի համար նախատեսված հազարավոր ծրագրեր։ Բայց դրանց մեծ մասը հասանելի են միայն վճարովի տարբերակով։

Սակայն կան մի քանի օրինական ձևեր, որոնց միջոցով հնարավոր կլինի վճարովի ծրագրերը բեռնել անվճար։

Այլընտրանքային ծրագրերի որոնում

2015-12-22-131737_1450783161-630x331

Այլընտրանքային ծրագրեր որոնելու ամենահարմար կայքը  AlternativeTo.net-ն է։ Այստեղ կարելի է մուտքագրել հետաքրքրող հավելվածի անունը, և կայքը կցուցադրի նմանատիպ այլ ծրագրեր, այդ թվում նաև անճար:

Amazon Underground

2015-12-22-133344_1450784091-630x352

Amazon ընկերությունն ունի հավելվածների իր սեփական էջը, որը երկրորդն է համարվում ծրագրերի քանակով։ Այս էջում պարբերաբար գործում են տարբեր ակցիաներ, որոնց ժամանակ շատ ծրագրեր անվճար կարելի է բեռնել:  և վաճառքներ է իրականացնում, որի ժամանակ ծրագրերի մի ամբողջ շարք անվճար է տրվում։ Այդ ծրագրերն իրականում շատ հայտնի և սիրված են լինում։ Որպեսզի Դուք ևս կարողանաք օգտվել Amazon–ի ծրագրերից, հարկավոր է նախ և առաջ ներբեռնել և հաստատել հատուկ դիմումը։ Իսկ անվճար ծրագրեր կարելի է գտնել Underground Apps–ում։

App Gratis/App Free

AppGratis-520x245Եթե ցանկանում եք ամեն օր ստանալ անվճար ծրագրեր ներբեռնելու առաջարկներ, ապա App Gratis կամ App Free ծրագրերը հենց Ձեզ համար են։

Եվ վերջում, Google–ի բոլոր զեղչային ակցիաների մասին տեղեկացված լինելու համար կարող եք օգտվել Best App Sale կամ AppSales ծրագրերից: