Ինչպե՞ս Facebook–ից տեսանյութ ներբեռնել` առանց հավելյալ ծրագրերի

Facebook սոցցանցում հնարավոր է գտնել ցանկացած ճաշակի ծիծաղաշարժ, սարսափ առաջացնող, հերոսական, հուզիչ և այլ ժանրի տեսանյութեր։ Եվ եթե ցանկանում եք բեռնել որևէ տեսանյութ, ապա կատարեք հետևյալ քայլերը․

1. Մկնիկը պահեք տեսանյութի վրա ու սեղմեք աջ կոճակը,

2. Բերված տարբերակներից ընտրեք “Show video URL” կետը,

2015-12-11-114926_1449828718-630x402

3.  Copy արեք տվյալ հասցեն,

4. Բացեք դիտարկչի նոր էջ և հասցեի տողում Paste արեք Copy արված հասցեն,

5. Այնուհետև “www” տառերը փոխարինեք m տառով և սեղմեք Enter։ Ձեր առջև կհայտնվի էջի բջջային տարբերակը՝ տեսանյութի հետ մեկտեղ։

2015-12-11-121357_1449829089-630x376

6։ Դրանից հետո բերված էջի վրա սեղմեք մկնիկի աջ կոճակը և բացված տարբերակներից ընտրեք «Save video as․․․» կամ սեղմեք Ctrl+S:

2015-12-11-120534_1449829226-630x359

Ահա և վերջ։ Կատարելով վերը նշված կետերը` Դուք կկարողանաք ներբեռնել սոցցանցում տեղադրված ցանկացած տեսանյութ: