Արդյո՞ք այդքան լավն է վարդագույն Sony Xperia Z5–ը

Մի քանի օր առաջ պարզ է դարձել, որ ճապոնական արտադրող Sony ընկերությունը պատրաստվում է նոր առաջարկով ուրախացնել իր օգտատերերին։ Խոսքը Sony Xperia Z5 սմարթֆոնի մասին է, որը կթողարկվի վարդագույն կաղապարով։ Նոր սմարթֆոնն արտադրվել է վարդագույն տարբերակով նրա համար, որ օգտատերերը կարողանան ընդգշել իրենց յուրօրինակ ոճը: Համենայն դեպս, գույնի նման ընտրությունն այդ կերպ են բացատրում Sony ընկերության աշխատակիցները։

Xperia-Z5-Rose1.@750

Sony Xperia Z5-ի այս վարդագույն տարբերակն աչք չի ծակում։ Գլխավոր դիզայներ Ռիկի Կոնստեյնը գույնի այս ընտրությունը բացատրում է հետևյալ կերպ. «Մենք քիչ տեղեր չենք այցելել, որտեղ հնարավոր կլիներ գտնել վարդագույնի տարբեր երանգներ՝ սկսած ծաղկած սակուրայի այգիներից, վերջացրած հիասքանչ արևամուտով։ Մենք ուզում էինք, որ վերջնական արդյունքը մնա մարդկանց հիշողության մեջ։ Կարծում եմ, որ վարդագույնի մեր այս տարբերակը նոր է, ժամանակակից և կատարյալ»։

Հարկ է նշել, որ վարդագույն տարբերակ ունի ոչ միայն Sony ընկերության Xperia Z5 սմարթֆոնը, այլ նաև այլ մոդելներ, օրինակ՝ Xperia Z5 Compact-ը և Xperia Z5 Premium-ը։