Intel ընկերության 100 անօդաչու սարքերի ներկայացումը հայտնվել է Գինեսի գրքում (տեսանյութ)

Intel ընկերության 100 անօդաչու սարքերի ներկայացումը հայտնվել է Գինեսի գրքում (տեսանյութ)

Ամերիկյան Intel ընկերությունը, որը զբաղվում է էլեկտրական սարքերի և համակարգիչների մասերի արտադրությամբ, վերջերս Spaxels անօդաչու սարքերի շնորհիվ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Consumer Electronic Show (CES) միջազգային ցուցադրության բացման ժամանակ Intel ընկերության կողմից ստեղծված 100 ռոբոտ-ուղղաթիռները միաժամանակ հայտնվել են օդում և ստեղծել լուսային գեղեցիկ շոու, ինչն էլ պատճառ է դարձել, որ ընկերությունը հայտնվի Գինեսի ռեկորդների գրքում։ Ցուցադրումն ուղեկցվել է Լյուդվիգ վան Բեթհովենի երաժշտությամբ, որը կատարել է պրոֆեսիոնալ նվագախումբը։ Անօդաչու սարքերը օդում տարբեր տեսք են ընդունել և արձակել գունավոր լույսեր։