ՄԻԵԴ․ գործատուն այսուհետ իրավունք կունենա կարդալ իր աշխատակիցների անձնական նամակները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է կայացրել, որի համաձայն` գործատուներն այսուհետ իրավունք կունենան կարդալ իրենց աշխատակիցների անձնական նամակները, որոնք վերջիններս ստացել են աշխատանքային ժամերին:

Ստրասբուրգի դատարանը քննել է Բոգդան Բարբուլեսկու (Ռումինիա) հայցը`  ուղղված իր նախկին աշխատավայրի ղեկավարությանը։ Այն բանից հետո, երբ 2007 թվականին ընկերությունը ծանոթացավ Բոգդանի անձնական նամակների բովանդակությանը, վերջինս հեռացվեց աշխատանքից։

Նամակներն ուղարկվել էին աշխատանքային ժամերի ընթացքում՝ Yahoo Messenger ծառայության միջոցով։ Հայցվորը պահանջել էր, որպեսզի ՄԻԵԴ-ը ճանաչի գործատուի կողմից իր նամակագրության գաղտնիության իրավունքի խախտում կատարելը։

Դատարանը հայցը քննել և հանգել է այն եզրակացության, որ աշխատակիցն ինքն է խախտել ընկերության կանոնները, իսկ գործատուն իրավունք է ունեցել տեսնելու՝ գործատուն ինչպես է կատարում իր աշխատանքը։

ՄԻԵԴ-ի որոշման մեջ ասվում է․ «Գործատուն գործել է իր լիազորությունների շրջանակում, քանի որ, ինչպես դատարանն է նշել, նա Yahoo Messenger մուտք գործելու հնարավորություն է ստացել, և համարել է, որ նամակները, որոնք իր աշխատակիցը ստացել է աշխատանքային ժամերի ընթացքում, կապված են եղել մասնագիտական գործունեության հետ։ Հետևաբար գործատուի կողմից արված նման քայլը օրինական է»։

Հ․Գ․ ՄԻԵԴ-ի որոշումը վերաբերում է բոլոր այն երկրներին, ովքեր վավերացրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, այդ թվում` նաև Հայաստանին: Որոշումն ուժի մեջ կմտնի երեք ամիս անց:

Աղբյուրը` BBC