Panasonic-ն արտադրել է թափանցիկ հեռուստացույցներ

Ճապոնական Panasonic ընկերությունն արտադրել է թափանցիկ հեռուստացույցներ։ Նորույթը ցուցադրվել է Consumer Electronic Show (CES)  միջազգային ցուցադրության ժամանակ, որը տեղի է ունեցել հունվարի 6-9-ը Լաս Վեգաս քաղաքում։

Հեռուստացույցն իրենից ներկայացնում է լուսադիոդային շերտ՝ 65 դյույմանոց էկրանով։ Միացված ժամանակ էկրանը նման է պահարանի կիսաթափանցիկ դռան և կարելի է ասել, որ այն տան դեկորի մի մասնիկն է հանդիսանում։ Օգտատերը նման հեռուստացույցը կարող է նույնիսկ տեղադրել պատուհանին և իր ցանկությամբ փոխել տեսարանները։

Panasonic ընկերությունն այն կարծիքին է, որ այս նորույթը կսիրվի և լայն տարածում կունենա շուկայում, օրինակ` առևտրի կենտրոններում և ցուցասրահներում։

Աղբյուր՝ Panasonic