Հետազոտություն. սոցցանցերի գլխավոր նկարն ազդում է աշխատանքային հեռանկարների վրա

Հետազոտություն. սոցցանցերի գլխավոր նկարն ազդում է աշխատանքային հեռանկարների վրա

Բելգիացի գիտնականները բացահայտել են ուղիղ կապ Facebook-ի գլխավոր նկարի և ցանկալի պաշտոն զբաղեցնելու հեռանկարների միջև: Գործատուները պոտենցիալ թեկնածուին գնահատելիս մեծապես ուղղորդվում են տվյալ անձնավորության համացանցային նկարով. ավելի՛ն, հաջողված նկարը կարող է մեծացնել հարցազրույցին մասնակցելու հավանականությունը մինչև 40%-ով:

«Ավելի բարեհաջող ֆեյսբուքյան գլխավոր լուսանկարով թեկնածուն ստացել է 21%-ով ավել դրական պատասխան, քան նա, ով տեղադրել էր համեմատաբար անհաջող լուսանկար»,- ասում է Գենտի համալսարանի պրոֆեսոր Սթեյն Բայերտը: Դրանում համոզվելու համար հետազոտողները ուղարկեցին 2112 կեղծ ռեզյումե Բելգիայի մի շարք իրական ընկերությունների, որոնք փնտրում էին նոր աշխատակիցներ:

Աշխատանք փնտրողների անձնական էջերը տարբերվում էին միայն կրթության մակարդակով, անուններով և սոցիալական ցանցերի լուսանկարներով: Բացի այդ` հենց նույն քանակությամբ ֆեյսբուքյան էջ բացվել էր Facebook-ում, իսկ պրոֆիլի ինֆորմացիան ամբողջությամբ փակ էր՝ բացի լուսանկարից:

Ինչպես պարզվեց, 1 և 2 լուսանկարներով անձինք ավելի շատ են հավակնում աշխատանք ստանալ, քան 3-ը և 4-ը: Ի դեպ, 3-րդ նկարը շատ ավելի մեծ շանսեր ունի զբաղեցնելու ցանկալի պաշտոնը, քան 4-ը: Բացի այդ` ավելի բարեկիրթ անձանց ֆեյսբուքյան էջերը ստուգվում են ավելի հաճախակի: Գիտնականները սա կապում են նրա հետ, որ վերջիններիս ռեզյումեները հաճախ նույնիսկ չեն էլ դիտվում:

Բաժիններ: Բլոգ, Սոցիալական