30-ն անց տղամարդիկ ավելի հաճախ են սելֆի անում, քան կանայք

30-ն անց տղամարդիկ ավելի հաճախ են սելֆի անում, քան կանայք

Արդյո՞ք կանայք ավելի շատ են սելֆի անում, քան տղամարդիկ: Ո՞րն է տեսախցիկի ամենատարածված դիրքը: Այժմ դուք կարող եք համեմատել սելֆիի համընդհանուր միտումները Selfiexploratory-ի միջոցով, որը ստեղծվել է Selfiecity-ի թիմի կողմից: Գործիքը ինտերակտիվ հարթակ է, որը վերլուծում է 6 խոշոր քաղաքների հազարավոր ինստագրամյան լուսանկարներ:

Նյու Յորքում, Լոնդոնում, Բեռլինում, Մոսկվայում, Բանգկոկում և Սան Պաուլոյում սելֆի անողներն, իհարկե, մեծամասամբ երիտասարդ կանայք են: Բայց աղջիկների սելֆիները հատկապես շատ են Մոսկվայում: Մոսկվացի աղջիկներn 80 տոկոսով ավելի շա, տ են ինքնանկարվում, քան Բանգկոկցի աղջիկները, ի դեպ այստեղ տղաներն ավելի ակտիվ են տեղադրում Instagram-ում սելֆիներ:

3840 հանրային նկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 40 տարեկանից հետո սելֆի տեղադրելը համընդհանուր տաբու է, բայց 30-ից բարձր տղամարդիկ ավելի շատ են սելֆի տեղադրում Instagram-ում, քան կանայք:

Ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ Instagram-ում տեղադրված հարյուր հազարավոր նկարներից ընդամենը 4 տոկոսն է եղել սելֆի:

Աղբյուրը՝ thenextweb.com

Բաժիններ: Բլոգ, Սոցիալական