Movesum. հավելված, որը կօգնի նիհարել

Movesum հեռախոսային հավելվածը կարող է ստիպել մեզ քիչ ուտել կամ շատ քայլել: Այն ցույց է տալիս, թե քանի անգամ պետք է պտտվեք զբոսայգով, եթե հանկարծ գայթակղվեք որևէ թխվածքաբլիթով:

Movesum-ը քայլաչափ է` պատրաստված Lifesum ընկերության կողմից, որը միացնում է այն իրերը, որոնց միջև մենք հազիվ թե որևէ պատճառահետևանքային կապ տեսնենք: Ուտելով որևէ խմորեղեն, պիցցա կամ թեկուզ փոքր թխվածքաբլիթ` դուք հազիվ թե մտածեք այն մասին, թե հետո քանի կիլոմետր եք ստիպված լինելու քայլել, որպեսզի այրեք ավելորդ կալորիաները, ճի՞շտ է: Իհարկե, բացառություններ լինում են, սակայն նույնիսկ այդ դեպքերում գլխում մի փրկիչ միտք-խոստում է հայտնվում «Այսօր կքայլեմ ևս մի քանի լրացուցիչ կիլոմետր»:

Բացի այդ` Movesum-ն առաջարկում է ոչ միայն ձեր նստած դիրքը փոխարինել շարժումներով, այլև հստակ նպատակ դնել ձեր առջև օրական քայլերի քանակով:

Ուտելիքների բազան այդքան էլ մեծ չէ, բայց պարունակում է մեզ սպառնացող գրեթե բոլոր գայթակղությունները՝ պաղպաղակ, գարեջուր, սուրճ, պիցցա, բուրգեր, տապակած կարտոֆիլ, քաղցրավենիք և այլն: Ի հակակշիռ այս բոլորի՝ այնտեղ կան նաև մրգեր և բանջարեղեններ:

Օրինակ՝ լատեի մեծ չափաբաժինը 180 կկալ է, որը հավասար է 3600 քայլի: Եթե դուք որոշել եք ևս մեկ բաժակ գարեջուր խմել (500 մլ) ընկերների հետ, ապա միանգամից հաշվարկեք, որ ստիպված եք լինելու 3275 քայլով փոխհատուցել:

Մեկ նարինջն ընդամենը 86 կկալ է և 1729 քայլ, իսկ միջին չափսի բրոկոլին` 31 կկալ և 630 քայլ:

Ձեր առջև նպատակ դրեք, օրինակ, օրական 7000 քայլ անել: Դուք կարող եք տեսնել նաև ձեր նախորդ օրերի առաջընթացը: Հավելվածը երբեմն դանդաղ է աշխատում, բայց իր առաջադրանքը կատարում է բավակինին լավ: Հավելվածի iOS-տարբերակը բեռնեք այստեղ, իսկ Android-ը` այստեղ:

Աղբյուրը՝ lifehacker.ru