Kingston-y ներկայացրել է պաշտպանված կրիչ՝ ստեղնաշարով և գաղտնաբառով

Kingston ընկերությունը ներկայացրել է DataTraveler 2000 կրիչը, որում կիրառվում է տվյալների սարքային կոդավորում և PIN կոդ՝ սարքավորումն օգտագործելու համար: Վերջինս հավաքելու համար օգտագործվում է սարքի վրա տեղադրված հատուկ մինի ստեղնաշարը: Ի հավելումն գաղտնաբառի՝ լրացուցիչ անվտանգությունն ապահովում է ավտոմատ արգելափակում, որն աշխատում է USB-ն կրիչն անջատելիս:

Ըստ արտադրողի` DataTraveler 2000 կրիչը նախատեսված է ՏՏ մասնագետների, փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև կորպորատիվ օգտատերերի համար, բայց իրականում աքսեսուարը օգտակար կլինի բոլոր նրանց համար, ովքեր կարևորում են իրենց տվյալների ապահովությունը: Այն կիրառվում եմ շատ հեշտ, քանի որ չկա ոչ մի կախվածություն որևէ օպերացիոն ծրագրից:

flashka

Հնարավոր տարբերակներով գաղտնաբառը պարզել հնարավոր չէ, քանզի 10 անհաջող փորձի դեպքում մուտքի կոդավորումը և գաղտնաբառը ջնջվում են առանց վերականգնելու հնարավորության: Բացի այդ` հուսալիությունը ապահովված է նաև մեխանիկորեն՝ շրջակա միջավայրից, ջրից ու փոշուց սարքը պաշտպանված է հերմետիկ ալյումինե կափարիչի շնորհիվ (IP57):

Նորույթը հասանելի կլինի 16 ԳԲ, 32 ԳԲ և 64 ԳԲ տարբերակներով, USB 3.1 և 2.0-ով: DataTraveler 2000-ն ունի եռամյա երաշխիք և անվճար տեխնիկական սպասարկում: Գներն առայժմ հայտնի չեն:

Աղբյուրը՝ chezasite.com