Apple-ը փորձարկում է «լուսային Wi-Fi»` ապագա iPhone-ների համար

Apple-ը փորձարկում է «լուսային Wi-Fi»` ապագա iPhone-ների համար

Apple ընկերությունը փորձարկում է տվյալների փոխանցման նոր, գերարագ միջոց՝ հիմնված տեսանելի լույսով կապ հաստատելու սկզբունքի վրա: Li-Fi բարձր արագության անլար կապի միջոցները ունեն բոլոր հնարավորությունները` արագորեն փոխարինելու Wi-Fi-ին: Դրանք արդեն հայտնաբերվել են iOS 9-ի օպերացիոն համակարգի վերջին հեռախոսային տարբերակներում:

Li-Fi-ի տեխնոլոգիան, որը երբեմն անվանում են «Wi-Fi էլեկտրական լամպ», ներկայացրել է Էդինբուրգի համալսարանի պրոֆեսոր Հարոլս Հաասը 2011թ.: Ի տարբերություն այսօր մեծ տարածում ստացած Wi-Fi-ի` Li-Fi-ը տվյալների փոխանցման համար օգտագործում է լույսը, այլ ոչ թե ռադիոալիքները: Li-Fi-ի աշխատանքի սկզբունքն ինչ-որ չափով նման է Մորզեի այբուբենին. տվյալների փոխանցման համար այն օգտագործում է լուսային դիոդներ, որոնք միանում և անջատվում են այնքան արագ, որ մարդկային աչքը ունակ չէ նկատել:

Այսպես, տվյալների փոխանցման համար կարող է աղբյուր հանդիսանալ սեղանի լամպը, մեքենայի լուսարձակները կամ հասարակ էլեկտրական լամպը: Բացի այդ` Li-Fi-ի արտադրողական ունակությունը հարյուրավոր անգամներ ավելի մեծ է, քան Wi-Fi-ինը: Լաբորատոր պայմաններում հետազոտողները 4 տարի առաջ հասել էին ռեկորդային ցուցանիշի՝ 224 գիգաբիտ վայրկյանում: Իսկ անցած տարի «լուսային Wi-Fi»-ն առաջին անգամ փորձարկվեց իրական կյանքում` զարգացնելով 1ԳԲիտ/վայրկյան՝ արագություն, որը հարյուր անգամ ավելի բարձր է, քան միջին վիճակագրական Wi-Fi կապը (մոտ 10 Մբիտ/վ):

Աղբյուրը՝ AppleInsider

Բաժիններ: Աշխարհ, Ինովացիա
Թեգեր: Apple, Internet, ios 9, Li-Fi, Wi-Fi