Հրապարակվել են Bluboo Picasso սմարթֆոնի նկարները և գինը

Ամիսներ առաջ Bluboo ընկերությունը սկսեց զարմացնել հանրությանը իր Bluboo Picasso սմարթֆոնի էսքիզներով, որի էկրանը պաշտպանված է լինելու շափյուղյա ապակով: Օրերս ընկերությունը ցույց է տվել Bluboo Picasso-ի առաջին նկարները. այն տարբերվելու է իր մետաղյա կաղապարով, էկրանի եզերքով տարածվող բարակ շրջանակով և բարակությամբ: Ենթադրություններն այն մասին, որ այս սմարթֆոնը կդառնա ընկերության նոր խորհրդանիշը, դեռ չեն հաստատվել:

Bluboo Picasso-ն կաշխատի MediaTek MT6580 մեկ բյուրեղանոց պրոցեսորով և կունենա 5 դյույմանոց էկրան՝ 1280 х 720 պիկսել թույլատրելիությամբ, 2 ԳԲ օպերատիվ և 16 ԳԲ ներքին հիշողություն: Սարքը կցուցադրվի MWC 2016 ցուցահանդեսին:

Bluboo Picasso-ի նախընտրելի գինը կլինի $100:

Աղբյուրը՝ gizchina