3D սկաների միջոցով հնարավոր կլինի հաշվել սննդի կալորիականությունը (տեսանյութ)

Indiegogo կայքում ներկայացվել է նոր սարք, որը կոչվում է NutriRay3D: Այն ունակ է հաշվել սննդում առկա կալորիաների քանակը: Ուտեստի կալորիականությունն հաշվելու համար անհրաժեշտ է պարզապես նկարել ափսեն սմարթֆոնի տեսախցիկով, որին ամրացված կլինի սարքը:

Սարքի նախնական տարբերակը, որը փորձարկում են ստեղծողները, հնարավորություն ունի հաշվելու ուտեստի ոչ միայն կալորիականությունը, այլև յուղայնությունը, կալիումի, ածխաջրերի, սպիտակուցի և նատրիումի պարունակությունը:

Սարքի ցույց տված տվյալների ճշտությունը տատանվում է 87,5-91%-ի միջև` կախված ուտեստի բաղադրությունից: NutriRay3D-ը նախատեսված է լինելու iOS և Android համակարգերով աշխատող սարքերի համար: Ըստ նախնական տվյալների` դրա գինը կկազմի 199 ԱՄՆ դոլար:

Ավելացնենք նաև, որ անցած տարվա ամռանը Google-ը նույնպես զբաղվում էր նմանատիպ ծառայության ստեծմամբ, որը կոչվում է Im2Calories:

https://www.youtube.com/watch?v=NCHiZz0xlpk

Աղբյուրը` Indiegogo