Այժմ ցանկացած ապակյա մակերես և սմարթֆոնի էկրան հնարավոր է վերածել արևային մարտկոցի

Դեռևս 2014-ի օգոստոսին Միչիգանի համալսարանի հետազոտողներն ստեղծել են լիովին թափանցիկ արևային հարստացուցիչ, որը կարող է վերածել ցանկացած ապակյա շերտ (օրինակ սմարթֆոնի էկրանը) կամ պատուհան ֆոտոգալվանային մարտկոցի: Ի տարբերություն այլ թափանցիկ արևային մարտկոցների` այս մեկն իրոք կատարյալ թափանցիկ է: Հետազոտության ղեկավար Ռիչարդ Լանթն (Richard Lunt) ասում է, որ թափանցիկ արևային պանելները կարող են կիրառվել բազմաթիվ դեպքերում` սկսած նորակառույց շինությունների ապակյա հատվածներից մինչև հեռախոսների և էլեկտրոնային գրքերի էկրաններ:

transparent solar cell 3

Այժմ Ubiquitous Energy կազմակերպությունն, որն հիմնադրվել է 2013-ին, փորձում է այս նորարությունը հասանելի դարձնել առօրյա կյանքում:

Նորարարությունն դեռ երկար ճանապարհ ունի անցնելու մինչև լայնորեն կիրառելի դառնալը, սակայն թե´ հետազոտողները, և թե´ Ubiquitous Energy-ն համոզված են, որ այն կփոխի արևային մարտկոցների ապագան` դրանք հասանելի դարձնելով գրեթե բոլոր ոլորտներում` սկսած մեծ արդյունաբերական արտադրանքներից մինչև առօրյա օգտագործելի սարքեր:

transparent solar cell 2

Աղբյուրը` Extremetech