ASUS Pegasus 5000. միջին մակարդակի սմարթֆոն՝ 4850 մԱ/ժ մարտկոցով

ASUS ընկերության սմարթֆոնների ընտանիքը համալրել է Pegasus 5000 մոդելը, որն ունի MediaTek պրոցեսոր և Android 5.1 Lollipop օպերացիոն համակարգ: Միջին տեխնիկական տվյալներով այս հեռախոսն ունի MT6753 չիպ: Պրոցեսորի կազմի մեջ մտնում է 3G/4G մոդեմ, որն ապահովում է աշխատանք հեռախոսային  LTE Cat.4 ցանցերում՝ 150 Մբիտ/վ արագությամբ տվյալների փոխանցման արագությամբ:

Սմարթֆոնը ստացել է 5,5 դյույմանոց սենսորային էկրան` Full HD (1920 × 1080) թույլատրությամբ: Հիմնական տեսախցիկը 13 ՄՊ է` լուսադիոդային լուսարձակմամբ: Սելֆի-տեսախցիկը 5 մեգապիքսել է:

պեգաս

Սարքն ունի  Wi-Fi 802.11b/g/n և Bluetooth 4.0, GPS, սովորական սենսորների հավաքածու և 4850 մԱ/ժ մարտկոց: Ունի երկու SIM քարտի հնարավորություն:

Նորույթը կառաջարկվի 2 և 3 ԳԲ օպերատիվ հիշողության տարբերակներով: Առաջին տարբերակն արժե 200$, իսկ մուսը՝ 270:

Աղբյուրը՝ gsmarena