BULLET. աշխարհի ամենափոքր Led-լապտերը (տեսանյութ)

Շատերը կհամաձայնեն, որ մեր ամենօրյա օգտագործման իրերը շատ բան կարող են ասել մեր և մեր ապրելաոճի մասին: BULLET-ի ֆունկցիոնալությունը, գեղեցկությունը և մինիմալիզմը LED լապտերը դարձնում են լավագույն իրը, որը մեզ հետ կարող ենք վերցնել ամեն օր: Չափսերով փոքր BULLET-ի գլխիկի պտույտը միացնում է լույսն ու անջատում: Այդ ֆունկցիայի նպատակն է ազատվել ավելորդ կոճակներից, որպեսզի սարքը լինի հարթ և պարզ:

Ունենալով անհավանական չափսեր՝ 10.5մմ x 30մմ, և կշռելով ընդամենը 6 գ, BULLET-ը իդեալական տարբերակ է առօրյայում կրառելու համար: Լիցքավորվելով երեք LR41 Button Cell մարտկոցներով՝ այն արտադում է 15 լյումեն լույս:

լեդ1

Լեդ լույսն իդեալական տարբերակ է ամենօրյա և երկարաժամկետ օգտագործման համար: Կարող եք չանհանգստանալ դրա կոտրվելու համար, քանի որ դրանում ապակի օգտագործված չէ, իսկ լեդ լամպը կարող է աշխատել մի ամբողջ կյանք:

լեդ2

լեդ3

Լապտերի հեղինակ Slughaus-ը փոքր ընկերություն է Սան Ֆրանցիսկոյում, որի նպատակն է օգնել մարդկանց լինել մինիմալիստ, ֆունկցիոնալ և պրակտիկ:

BULLET-ը հաջողությամբ ֆինանսավորվել է, արտադրող կազմակերպությունն ամեն ինչ անում է, որ ամեն ինչ ընթանա ըստ պլանի և ապրանքը թողարկվի խոստացված ժամանակին: Մեկ «լապտերիկը» KickStarter-ում արժե 8 դոլար: Դրամահավաքի ավարտին դեռ 28 օր կա, սակայն արդեն հավաքվել է անհրաժեշտ 10,000 դոլարի փոխարեն 185,000 դոլար:

Աղբյուրը՝ kickstarter