Uber-ը ցանկանում է սնունդ առաքել

Uber-ը ցանկանում է սնունդ առաքել

Բջջային հավելվածով տաքսի պատվիրելու համար նախատեսված Uber-ը շուտով կսկսի նախաճաշ, ճաշ և ընթրիք առաքել: Այն պլանավորում է UberEats սննդի առաքման ծառայություն ստեղծել ԱՄՆ-ի մի շարք մեծ քաղաքներում: Հավելվածը հնարավորություն կտա մարդկանց ուտելիք պատվիրել տեղական ռեստորաններից, որոնք արագորեն կառաքվեն Uber-ի վարորդների կողմից:

Հեռախոսային հավելվածը նախատեսվում է ստեղծել մարտի վերջին: Ծառայությունը սկզբնական փուլում հասանելի կլինի Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Չիկագոյում, Սիեթլում, Սան Ֆրանցիսկոյում, Ատլանտայում, Հյուսթոնում, Դալլասում, Օսթինում և Վաշինգտոնում:

Uber-ը սիրում է փորձարկումներ անել: Սննդի առաքման ծառայության հավելվածով Uber-ը մուտք կգործի հսկայական շուկա՝ մրցելով այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Grubhub-ը, Seamless-ը և Eat24-ը:

Uber-ն արդեն փորձարկել է հավելվածը Տորոնտոյում: UberEats-ը կլինի Uber-ի առաջին նոր հավելվածը 2011թ.-ից ի վեր:

Ծառայությունն այս նոր հավելվածով կառաջարկի ուտելիքի և ժամերի ընտրության լայն հնարավորություն, չնայած տարբեր քաղաքների ընդգրկված ռեստորանների հստակ ժամերը կարող են իրարից տարբեր լինել: UberEats-ը առաքման համար հաճախորդներից կգանձի 5$:

Աղբյուրը՝ The Wall Street Journal