Ներկայացվել է աշխարհի ամենաբարակ շրջանակով մոնիտորը

Ներկայացվել է աշխարհի ամենաբարակ շրջանակով մոնիտորը

Կինոմատոգրաֆիստներն և ֆանտաստ գրողները ապագայի աշխարհը նկարագրելիս շատ անգամ պատկերում են հոլոգրաֆիկ կամ առանց շրջանակի էկրաններ: Dell ընկերությունը փորձում է իրականություն դարձնել նրանց պատկերացումները և նոր քայլ է արել այդ ուղղությամբ` հանրությանը ներկայացնելով Dell U2417H էկրանը, որն աշխարհում գոյություն ունեցող էկրանների մեջ ամենաբարակ շրջանակն ունի: Նորույթի արժեքը կազմում է մոտավորապես 250 ԱՄՆ դոլար: Արտադրողը վստահեցնում է, որ նախորդ մոդելի հետ համեմատած, շրջանակի հաստությունը նվազել է 45%-ով:

 

Կողային շրջանակի հաստությունը կազմում է ընդամենը 5,3 մմ, այն դեպքում, երբ էկրանի անկյունագիծը 24″ է, իսկ ներքևի հատվածի հաստությունը փոքր-ինչ ավել է` 8,3 մմ, քանի որ այնտեղ տեղ է գտել ընկերության լոգոտիպը:

Նորույթի այլ տեխնիկական բնութագրերին առավել մանրամասն ծանոթանալու համար անցեք հղումով:

Աղբյուրը` dell.com