Facebook-ը պայքարում է կայքի արգելափակումների դեմ

Facebook-ը պայքարում է կայքի արգելափակումների դեմ

Facebook֊ի թարմացված Android-հավելվածն այժմ ապահովում է կապ նաև պրոկսիի միջոցով: Սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը խորհուրդ է տալիս Facebook մտնել Tor-ի միջոցով այն դեպքերում, երբ ուղղակի միացումը հնարավոր չէ: Այսպիսով, facebook.com-ին միանալու հնարավորություն կլինի նույնիսկ այն երկրներում, որտեղ այն արգելված է:

Facebook-TOR

Որոշ համացանցային աղբյուրներ արգելում են օգտագործել Tor երթուղղիչը, սակայն Facebook-ը խորհուրդ է տալիս մտնել իր կայք վերջինիս միջոցով:

Քանի որ Facebook մուտք գործելու համար TOR֊ն օգտագործելը շատ օգտատերերի համար կարող է  որոշակի բարդություններ առաջացնել` կարգավորումների տեսանկյունից, այդ իսկ պատճառով Facebook-ն առաջարկում է օգտագործել Քեմբրիջի համալսարանում ստեղծված Orbot հավելվածը: Նման հնարավորություն չեն ունենա iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերը` համակարգի սահմանափակումների պատճառով։

Աղբյուրը` theverge.com