Wi-Fi Passwords-ը կօգնի իմանալ հեռախոսի մեջ պահպանված Wi-Fi գաղտնաբառերը

Wi-Fi Passwords-ը կօգնի իմանալ հեռախոսի մեջ պահպանված Wi-Fi գաղտնաբառերը

Android օպերացիոն համակարգն իր մեջ պահպանում է բոլոր՝ ձեր կողմից օգտագործված անլար կապերի գաղտնաբառերը: Սակայն եթե ինչ֊որ պատճառով ցանկանաք տեսնել դրանք, ոչինչ չի ստացվի. կցուցադրվեն միայն աստղանիշեր: Wi-Fi Passwords ծրագիրն օգնում է լուծել այս խնդիրը և ստանալ հասանելիություն ձեր հեռախոսում պահպանված գաղտնաբառերին:

 

Ծրագրից օգտվելը շատ հեշտ է: Անմիջապես ներբեռնելուց հետո պետք է ձեռք բերել superuser-ի իրավունք, և հավելվածը ձեզ կներկայացնի բոլոր անլար կապերի ցանկը, որոնց մասին ձեր հեռախոսում կան տվյալներ: Դրանցից յուրաքանչյուրի անվան տակ կարելի է տեսնել  գաղտնաբառը: Հպվեք ձեզ հետաքրքրող գրառմանը և անհրաժեշտ գաղտնաբառը կպատճենվի քլիփբորդի վրա: Եթե երկար պահեք հպումը, կհայտնվի համակարգային մենյու, որի օգնությամբ հնարավոր կլինի տարածել գաղտնաբառը ցանկացած հարմար տարբերակով:

Աղբյուրը՝ lifehacker