Apple-ը ներկայացրել է երաժիշտների համար նախատեսված նոր հավելված

Apple-ը ներկայացրել է երաժիշտների համար նախատեսված նոր հավելված

Apple-ը հայտարարել է երաժշտություն ստեղծելու համար նախատեսված Music Memos հավելվածի թողարկման մասին:

 

Նոր հավելվածը ստեղծված է երաժշտական գաղափարների ձայնագրման, դրանց մշակման և զարգացման համար: Այսպիսի ծրագրի առավելությունն այն է, որ օգտատերը ստիպված չի լինի սպասել համակարգչի միանալուն, որպեսզի ստեղծագործի: Հավելվածը թույլ է տալիս երաժշտություն գրել` հարվածային, բասային և այլ գործիքների կիրառմամբ:

Հավելվածի հիմքում ընկած է բավական հայտնի Voice Memos երաժշտական հավելվածը, սակայն որոշ լրացումներով: Բացի այդ՝ Music Memos֊ն ունի նաև iCloud ծառայության միջոցով ստացված արդյունքներն ուրիշների հետ կիսելու հնարավորություն:

Նոր հավելվածը հնարավոր է ներբեռնել iPad2-ի կամ iPhone4s-ի և հետագա մոդելների վրա:

Աղբյուրը` Apple