Facebook-ն օգտագործում է արդեն 3D Touch-ի հնարավորությունները

Facebook-ն օգտագործում է արդեն 3D Touch-ի հնարավորությունները

Facebook-ն արդեն հնարավորություն է տալիս ամենավերջին iPhone-նների տերերին օգտվել 3D հպման առավելությունից: Սոցցանցի հավելվածը հնարավորություն կտա նայել պրոֆիլներ, խոշորացնել նկարներ, բացել հղումներ, էջեր, խմբեր և իրադարձություններ:

Սակայն մեկ կարևոր նախազգուշացում․ Facebook-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ առայժմ միայն փոքր թվով օգտատերեր կկարողանան տեսնել նոր 3D Touch հնարավորությունը. այն լայն տարածում կգտնի մոտակա ամիսների ընթացքում: Սա նշանակում է, որ դուք, հավանաբար, ստիպված կլինեք սպասել որոշ ժամանակ մինչ այս ֆունկցիան հասանելի կդառնա ձեզ համար: Նշենք, որ Instagram-ն արդեն առաջարկում է նման հնարավորություն iOS-ում: Այն նմանատիպ գործիք ունի նաև Android համակարգի համար: Հ

Աղբյուրը՝ The Verge