Ամստերդամում բացվել է հյուրանոց` խաղերի սիրահարների համար

Օրերս Ամստերդամում բացվել է հյուրանոց՝ նվիրված խաղերի սիրահարներին: The Arcade Hotel-ն ունի 36 սենյակ, հատուկ կահավորված և համալրված բազում խաղերով:

Հյուրանոցում կա նաև հումորային գրքերի գրադարան և վարձու հեծանիվներ նրանց համար, ովքեր ուզում են ընդմիջել խաղերը:

Մի կողմից սա կարող է հակասել արձակուրդների ժամանակ քաղաքը տեսնելու հնարավորությանը, սակայն մյուս կողմից այն հրաշալի համապատասխանում է այն մարդկանց, ովքեր գործուղվել են որևէ քաղաք և միևնույն ժամանակ խաղերի մեծ երկրպագու են կամ պարզապես ցանկանում են երեկոյան լիցքաթափվել խաղերի միջոցով, քաղաքի գեղեցկությունը վայելելուց հետո:

Աղբյուրը՝ vg247