CES 2016-ի ընթացքում ներկայացված 7 լավագույն անօդաչու թռչող սարքերը (տեսանյութ)

CES 2016-ի ընթացքում ներկայացված 7 լավագույն անօդաչու թռչող սարքերը (տեսանյութ)

CES 2016-ը ընթացքում ի թիվս տեխնոլոգիական նորությունների ներկայացվել են նաև մեծ թվով անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), որոնք կփորձեն իրենց տեղը գտնել բարձր տեխնոլոգիաների շուկայում: Անդրադառնանք դրանցից ամենահետաքրքիրներին և նորարարականներին․․․և այսպես.

1. Ehang 184

Այս սարքը կարող է տեղափոխել մեկ ուղևորի, և այն չունի կառավարման կարիք, բավական է միայն նշել վայրէջքի տեղը, Ehang-ը կանի մնացածն ինքնուրույն:

Սարքի արժեքն է 200-300 հազար ԱՄՆ դոլար, այն կարող է զարգացնել 100 կմ/ժ արագություն և թռչել մինչև 3,5 հազար մետր բարձրության վրա 23 րոպե շարունակ` տեղափոխելով մինչև 100 կգ բեռ:

2. Typhoon H от Yuneec

CES 2016-ի ժամանակ Yuneec ընկերությունը ներկայացրել է իր Typhoon H գեկսակոպտերը, որն ունի բախումներից խուսափելու Intel RealSense տեխնոլոգիա:

Typhoon H֊ը հագեցած է 12 ՄՊ հզորությամբ տեսախցիկով` 360° դիտանկյունով, որը կարող է տեսահոլովակ նկարահանել 4K թույլատրելիությամբ: Ընկերությունը հայտարարել է, որ սարքը կարժենա 1799 ԱՄՆ դոլար, իսկ  Intel RealSense տեխնոլոգիան հասանելի կլինի հավելավճարի դեպքում:

3. Lily Camera

Չնայած որ ընկերությունը հայտարարել է, որ սա ավելի շատ տեսախցիկ է, այլ ոչ ԱԹՍ, այնուամենայնիվ, Lily Camera-ն հաղթող է ճանաչվել CES 2016-ի լավագույն նորարարության անվանակարգում: Այն կարող է նկարահանել 1080p 60fps թույլտատրելիությամբ տեսահոլովակ: Սարքը կշռում է ընդամենը 1.3 կգ և ջրադիմացկուն է:

Lily-ն կարող է թռչել մինչև 15 մետր բարձրության վրա և ունակ է անդադար հետևել իր տիրոջը։ Բացի այդ՝ հատուկ թևնոցի շնորհիվ օգտատերը կարող է կառավարել Liliy-ին:

Ընկերությունը 2015-ի ընթացքում հավաքել է ավելի քան 34 մլն դոլար և վաճառել 60000 սարք: Այս տարվա փետրվարին սպասվում է Lily Camera Drone-ի 800$ արժողությամբ տարբերակի թողարկումը:

4. Parrot DISCO

Այս տեխնոլոգիական հրաշքին ittrend.am-ը անդրադարձ էր կատարել դեռ հունվարի սկզբին: Հիշեցնենք, որ սա ըստ էության առաջին ԱԹՍ է, որը թռչում է հիմնականում իր թևերի շնորհիվ:

 

5. DJI Phantom 3 4K

Սարքը նկարահանում է 4K թույլատրելիության տեսահոլովակ (30 կ/վ): Մնացած տվյալներն նույնն են, ինչ Phantom 3 Professionalի պարագայում, բացառությամբ գնի․ այս մոդելն արժե 1000$, իսկ Professional-ը՝ 1200$:

 

6. Autel Robotics. X-Star Premium

X-Star-ը, որը վաճառքի կհանվի 2016-ի փոտրվարին, կարժենա 999$: Այն նկարահանում է 4K որակի տեսահոլովակ (30 կ/վ) կամ 1080p թույլատրելիությամբ, վայրկյանում 120 կադր արագությամբ: Սարքն ունի նաև նկարածն ուղիղ հեռարձակելու հնարավորություն:

ԱԹՍ-ն հագեցած է GPS և GLONASS համակարգերով, որոնք թույլ են տալիս սարքին թռչել ինքնուրույնաբար և որոշել իր գտնվելու վայրը: Սարքը վաճառվելու է տեղափոխման համար նախատեսված հատուկ պարկի և 64 ԳԲ microSD քարտի հետ միասին:

 

7. Fleye

Այս ընկերության հիմնական նորարարությունն այն է, որ սարքն ունի յուրահատուկ գնդաձև կառուցվածք, որի շնորհիվ սարքի բոլոր շարժական մասերը գտնվում են պատյանի ներսում: Այսինքն՝ սարքն առավել անվտանգ է, ապահով և դիմացկուն: Ներկառուցված տեսախցիկը կարող է նկարահանել 1080p թույլատրելիությամբ և 30 կ/վ արագությամբ տեսահոլովակ:

Այս նախագիծը հաջող ավարտ է ունեցել Kickstarter-ում` հավաքելով 314080€ գումար, իսկ սարքի առաքումը մեկնարկելու է 2016-ի կեսերին, մանրածախ գինը կազմելու է 1365$։

Աղբյուրը` CES 2016