REX Super Brain սարքը կօգնի քնել, մեդիտացիա անել և ազատվել ստրեսից (տեսանյութ)

Ի տարբերություն ուղեղի վրա ալիքային ազդեցություն ունեցող սարքերի, որոնք անուղղակիորեն ազդում են ուղեղի ալիքների վրա` օգտագործելով ձայնը և լույսը, Super Brain սարքն ուղղակիորեն է ազդում ուղեղի վրա և խթանում դրա ալֆա, բետտա և դելտա ալիքները:

սուպեռ3

Այլ նմանատիպ սարքերը հաջողություն չեն ունեցել իրենց անարդյունավետության պատճառով: Իսկ մագնիսական դաշտը որոշակի հաճախականության ալիքի վերածելու սկզբունքը, որով աշխատում է նոր սարքը, ապացուցված է իր  արդյունավետությամբ:

Super brain-ը բժշկական կիրառություն չունի, սակայն հիանալի արդյունք է ցուցաբերում: Այն աշխատում է 1.5 վոլտ մարտկոցով և չի զիջում թանկարժեք բժշկական սարքերին:

Եթե ընտրեք Super brain-ի քնելու ռեժիմը, ձեր ուղեղը կփոխվի դելտա ալիքի և դուք խորը քուն կմտնեք: Եթե ընտրեք մեդիտացիայի ռեժիմը,  Դուք կձերբազատվեք ցանկացած մտավոր ստրեսից և կհանգստանաք:

սուպեռ2

REX Super brain-ը ստեղծված է  Ռոբերտ Օ. Բեքերի այն տեսության վրա, որ և՛ մարդկային արարածները, և՛ կենդանիները նույն կերպ են արձագանքում մագնիսական դաշտին: Super brain-ի մշակումը սկսվել է 2000թ., իսկ առաջին նախատոտիպը ստեղծվել է 2001-ին:

Սակայն դրա արտադրությունը կասեցվել է, քանի որ արտադրողները կարծել են, որ այն չի գտնի իր սպառումը շուկայում` մեծ չափսերի ու անարդյունավետ մարտկոցի պատճառով:

Չնայած սարքի արտադրությունը տարիներ շարունակ դադարեցված էր, այնուամենայնիվ, արտադրողները վերսկսեցին դրա մշակումը, բայց արդեն ավելի հարմարավետ և արդյունավետ տարբերակով: 2015թ.-ին սարքի բոլոր նախկին անհարմարություններն արդեն շտկված էին:

Այս պահին Kickstarter-ում միջոցներ են հավաքվում սարքի արտադրության համար, ու թեև դրամահավաքի ավարտին կա դեռ 20 օր, արդեն իսկ հավաքվել է պահանջվող գումարի եռապատիկը:

Աղբյուրը՝ kickstarter