Ի տարբերություն ուղեղի վրա ալիքային ազդեցություն ունեցող սարքերի, որոնք անուղղակիորեն ազդում են ուղեղի ալիքների վրա` օգտագործելով ձայնը և լույսը, Super Brain սարքն ուղղակիորեն է ազդում ուղեղի վրա և խթանում դրա ալֆա, բետտա և դելտա ալիքները:
Այլ նմանատիպ սարքերը հաջողություն չեն ունեցել իրենց անարդյունավետության պատճառով: Իսկ մագնիսական դաշտը որոշակի հաճախականության ալիքի վերածելու սկզբունքը, որով աշխատում է նոր սարքը, ապացուցված է իր արդյունավետությամբ:
Super brain-ը բժշկական կիրառություն չունի, սակայն հիանալի արդյունք է ցուցաբերում: Այն աշխատում է 1.5 վոլտ մարտկոցով և չի զիջում թանկարժեք բժշկական սարքերին:
Եթե ընտրեք Super brain-ի քնելու ռեժիմը, ձեր ուղեղը կփոխվի դելտա ալիքի և դուք խորը քուն կմտնեք: Եթե ընտրեք մեդիտացիայի ռեժիմը, Դուք կձերբազատվեք ցանկացած մտավոր ստրեսից և կհանգստանաք:
REX Super brain-ը ստեղծված է Ռոբերտ Օ. Բեքերի այն տեսության վրա, որ և՛ մարդկային արարածները, և՛ կենդանիները նույն կերպ են արձագանքում մագնիսական դաշտին: Super brain-ի մշակումը սկսվել է 2000թ., իսկ առաջին նախատոտիպը ստեղծվել է 2001-ին:
Սակայն դրա արտադրությունը կասեցվել է, քանի որ արտադրողները կարծել են, որ այն չի գտնի իր սպառումը շուկայում` մեծ չափսերի ու անարդյունավետ մարտկոցի պատճառով:
Չնայած սարքի արտադրությունը տարիներ շարունակ դադարեցված էր, այնուամենայնիվ, արտադրողները վերսկսեցին դրա մշակումը, բայց արդեն ավելի հարմարավետ և արդյունավետ տարբերակով: 2015թ.-ին սարքի բոլոր նախկին անհարմարություններն արդեն շտկված էին:
Այս պահին Kickstarter-ում միջոցներ են հավաքվում սարքի արտադրության համար, ու թեև դրամահավաքի ավարտին կա դեռ 20 օր, արդեն իսկ հավաքվել է պահանջվող գումարի եռապատիկը:
Աղբյուրը՝ kickstarter