Ինչպես մեծացնել 3G կապի արագությունն Android OS-ով աշխատող սարքերում

Տվյալ հոդվածը հրապարակվել է Xda-developers հայտնի ֆորումում: Վերջինիս հեղինակն վստահեցնում է, որ Android համակարգի ցանցային կարգավորումների մեջ որոշ փոփոխություններ անելով հնարավոր է զգալիորեն բարձրացնել ինտերնետ կապի արագությունը:

Գրառման տակ տեղ գտած օգտատերերի մեկնաբանություններից կարելի է եզրակացնել, որ այս մեթոդն աշխատում է շատերի մոտ, բայց ոչ բոլորի: Ըստ ամենայնի` այդ հանգամանքը կապված է հեռախոսի մոդելի կամ օպերատորի հետ, ինչևիցե բոլոր դեպքերում էլ կարգավորումները հնարավոր է բերել նախկին տեսքի:

Այսպիսով 3G կապի արագությունն մեծացնելու համար մեզ անհրաժեշտ է.

  1. Android OS-ով աշխատող բջջային հեռախոս` սուպերօգտատերի իրավունքներով,
  2. Ահա այս ֆայլը, որը պարունակում է ցանցային կապի կարգավորումները,
  3. ES File Explorer հավելվածը կամ որևէ այլ նմանատիպ հավելված:

Ուենալով այս ամենը` անհրաժեշտ է.

  1. Բացել վերոնշյալ բեռնված պահոցը: Այնտեղ կգտնեք Options ֆայլը: Պահպանեք դա Ձեր բջջային հեռախոսում:
  1. Բացեք ES File Explorer-ը: Ծրագրի կարգավորումներում միացրեք Root ուղղորդիչը:
  1. Պատճենեք Ձեր կողմից պահպանված ֆայլը փոխանակման բուֆերում:
  1. Տեղափոխվեք /system/etc/ppp թղթապանակը և այնտեղ տեղադրեք Options ֆայլը:

3G connection 2

  1. Փոփոխեք այդ ֆայլի թույլտվությունը` երկար սեղմած պահելով այն, այնուհետև բացեք ֆայլի հատկություններ բաժինը:
  1. Read և Execute շարքերում պետք է բոլոր տողերը նշված լինեն, իսկ Write շարքում` ընդհակառակը: Սեղմեք OK, որպեսզի հաստատեք Ձեր կողմից արված փոփոխությունները:

3G connection 3

  1. Այնուհետև անջատեք և միացրեք սարքը:

Ահա և վերջ, այժմ մնում է միայն ստուգել ինտերնետի արագությունը, որի համար կարող եք օգտագործել Speedtest.net ծրագիրը: Եթե ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, ապա կարգավորումների նախկին տարբերակին վերադառնալու համար պարզապես անհրաժեշտ է ջնջել Options ֆայլը և կրկին անգամ անջատել և միացնել բջջայինը:

Աղբյուրը` Androidpit.com