Instagram-ի այս հավելվածը ստեղծում է գեղեցիկ տառատեսակով գրառումներ՝ Վալենտինի տոնի համար

Սիրային նամակներ գրելը հեշտ չէ: Բայց այժմ դուք ունեք հնարավորություն մատուցելու ձեր պարզ խոսքերը որպես գեղեցիկ սիրային հուշանվեր:

Այս կայքը թույլ է տալիս օգտատերերին գրել համառոտ հաղորդագրություններ իրենց սիրելիին և վերածել տառերը գեղեցիկ դիզայնով տառատեսակների և թվերի:

Ավարտելուց հետո օգտատերը ստանում է իր հաղորդագրության տեսքով պատկեր:

Եթե ուզում եք ստեղծել անհատական պատկերներ, պարզապես սեղմեք թարմացնել կոճակը: Ստացած արդյունքով կարող եք կիսվել Instagram-ում՝ սեղմելով էջի աջ կողմում գտնվող համապատասխան կոճակը: Դուք նաև կարող եք ներբեռնել ձեր ստացած պատկերը:

Աղբյուրը՝ The Next Web