4 դյույմանոց iPhone 5se-ն կունենա հզոր պրոցեսոր

Apple ընկերությունը պատրաստվում է 4 դյույմանոց սմարթֆոն արտադրել, որը, հավանաբար, կկոչվի iPhone 5se: Այն կաշխատի ոչ թե A8, այլ  ավելի հզոր պրոցեսորով: Համաձայն նոր տվյալների՝ նոր կոմպակտ սմարթֆոնի հիմքը կլինի A9 պրոցեսորը՝ M9 ենթապրոցեսորով, ինչպես iPhone 6s-ի դեպքում է։

իպոն

Սա բացատրվում է նրանով, որ M9 պրոցեսորը թույլ կտա իրագործելու iPhone 6s-ի միշտ միացված ձայնային օգնականի ծառայությունը, որը կարելի է ակտիվացնել պարզապես ասելով «Ողջույն, Siri» (Hey Siri):

Սակայն այս մոդելը չի դառնա նոր iPhone-ի նախատիպ: Այն կպահպանի iPhone 5s-ի դիզայնը, ներառյալ 3,5 մմ չափսը ականջակալների համար:

iPhone 5se-ի հիմնական փոփոխությունները կլինեն ներքին։ Այն կունենա 8 մեգապիկսել հիմնական և 1.2 ՄՊ տեսախցիկներ, ինչպես iPhone 6-ը, տեսանկարահանման համար ավտոֆոկուս և բարոմետր, NFC, Bluetooth 4.2, VoLTE և Wi-Fi 802.11, Live Photos-ի հնարավորություն, ինչպես iPhone 6s-ը, 1624 մԱ/ժ մարտկոց:

Այսքանով հանդերձ, iPhone 5se-ի էկրանը չի ունենա 3D Touch տեխնոլոգիան: Սպասվում է, որ մոդելը կթողարկվի մարտին։

Աղբյուրը՝ 9to5mac